Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ավստրիական «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Կարիմ Ադեյեմին հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 19-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդը» և «Ինտերը»։ Աղբյուրի փոխանցմամբ` գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու մադրիդյան ակումբներն էլ հաջորդ շաբաթ պատրաստվում են բանակցություններ սկսել «Զալցբուրգի» ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ խոսակցություններ կային, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վոթդորդի» դեմ։ Յուրգեն Կլոպի սաները որևէ հնարավորություն չտվին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, ով իր անվան դիմաց գրանցեց երեք գոլ և մեկ գոլային փոխանցում։ «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Մոհեմեդ Սալահն ու Սադիո Մանեն։ Հավելենք, որ սենեգալցի հարձակվողն ԱՊԼ-ի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկավելիս մրցում է «Վոթֆորդի» դեմ։ Հանդիպման 54-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հարձակման ձախ եզրով անհավանական անցում ձեռնարկեց և հաշիվը դարձրեց 4:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Վոթֆորդի» դեմ։ Հանդիպման 8-րդ րոպեին մերսիսայդյան ակումբին առաջ է մղել Սադիո Մանեն` եզրափակելով Մոհամեդ Սալահի փոխանցումը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, սենեգալցի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում խփել է իր 100-րդ գոլը, ինչի համար նրան անհրաժեշտ է եղել 236 հանդիպում։ Մանեն դարձել է միայն երրորդ աֆրիկացի ֆուտբոլիստը, […]
Ավելին
«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին, հնարավոր է, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մոնեգասկյան ակումբն իր խաղացողի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 60 մլն եվրո գումար։ Աղբյուրի փոխանցմամբ` նման առաջարկ ստանալու դեպքում «Մոնակոն» պատրաստ է բանակցություններ սկսել Չաումենիին գնել ցանկացող ակումբների հետ։ Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ 21-ամյա ֆուտբոլիստի […]
Ավելին
Ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Յարոշևսկին Eurosport.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 2013 թ. Հենրիխ Մխիթարյանը, երբ դեռ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում, մոտ է եղել «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չի կայացել։ – 2013 թ. դուք հայտնեցիք, որ Մխիթարյանը կտեղափոխվի Մերսիսայդ։ Պատմե՛ք, թե ինչ է եղել իրականում։ – Դա փառքի, և դրան զուգահեռ` խայտառակության […]
Ավելին
«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Catalunya Radio-ն, բելգիացի հարձակվողի գործակալներն իրենց հաճախորդի համար նոր ակումբ են փնտրում։ Աղբյուրի փոխանցմամբ` նրանք այդ նպատակով 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել են «Բարսելոնային», սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հավելենք, որ Օրիգին 2014 թվականից համարվում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, որի կազմում մինչ այս պահն […]
Ավելին
«Բարսելոնայի» ֆինանսական վիճակը շարունակում է մնալ աղետալի։ Դրան զուգաեռ, ակումբը 115 մլն եվրո էլ մի շարք ակումբների պարտք է տարբեր տրանսֆերների դիմաց։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանասի» նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր տնօրեն Ֆրան Ռիվերտերը հոկտեմբերի 6-ին պետք է ներկայացնեն ակումնի ներսում կատարված վերջին աուդիտի հաշվետվությունը, որի մի շարք մանարասներ ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել։ Չնայած […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպման 76-րդ րոպեին Մոհամեդ Սալահը ֆանտաստիկ անցում ձեռնարկեց հարձակման աջ եզրով, ճանապարհին շրջանցեց 3-4 մրցակցի և հուժկու հարվածով գրավելով` «Սիթիի» դարպասը, իսկ հաշիվը դարձավ 2:1` հօդուտ «Լիվերպուլի»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 45 46 47 48 49 111

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023