Բենզեմա. «Փարիզում հաղթանակը շատ մեծ նշանակություն ունի»

Բենզեմա. «Փարիզում հաղթանակը շատ մեծ նշանակություն ունի»

29/05/2022 - 11:36

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հաղթեց 1:0 հաշվով` 14-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման.

«Սա եզրափակիչ էր, որի ընթացքում դժվար է ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։

Մեզ չէր հերիքում արագ տեմպը, սակայն չարձանագրված գոլի շնորհիվ կարողացանք մտնել խաղի մեջ, իսկ երկրորդ խաղակեսում խաղացինք այնպես, որպեսզի հաղթենք եզրափակիչում։

Փարիզում հաղթանակը շատ մեծ նշանակություն ունի։ Աշխարհի լավագույն ակումբը տանն է` իմ հայրենիքում։ Սա այն է, ինչ պետք է բոլոր մադրիդիստներին»,- ֆրանսիացի գոլահարի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն արդեն հինգերորդ անգամ է հաղթում Չեմպիոնների լիգան։ Ավելի վաղ Բենզեման «ականջավոր գավաթին» տիրացել էր նաև 2013/14, 2015/16, 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023