Ինչպես արդեն գիտեք՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կենթարկի վիրահատության և շարքից դուրս է մնացել մինչև ապրիլ։ Այդ պատճառով, լոնդոնյան ակումբը սկսել է նրան փոխարինելու տարբերակներ դիտարկել։ Վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ «Միլանը» պատրաստ է վաճառել Կշիշտոֆ Պյոնտեկին, եթե շահավետ առաջարկ ստանա։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Պյոնտեկը հայտվել է «շնաձկների» ուշադրության կենտրոնում։ […]
Ավելին
Եվրոպական ֆուտբոլում ավարտվեց աշնանային հատվածը, և մի շարք թոփ առաջնություններ ներկա պահին հանգստանում են, շարունակվում է միայն անգլիական Պրեմիեր լիգան։ Հակիրճ կերպով հասկանանք, թե ինչ կատարվեց աշնանային հատվածում և ինչ սպասել գարնանային հատվածում։ ԱՊԼ Անգլիական ֆուտբոլն, ինչպես միշտ, չի հանգստանում՝ խաղալով նաև տոն օրերին։ ԱՊԼ-ի շրջանակում «Լիվերպուլը» ցուցադրելով անհավանական ֆուտբոլ՝ գրեթե լուծել է չեմպիոնության հարցերը։ […]
Ավելին
Ըստ Le Parisien-ի՝ ՊՍԺ-ն անում է ամեն ինչ՝ Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։ Ակումբը պատրաստվում է այնպիսի առաջարկ անել 20-ամյա ֆուտբոլիստին, որը դժվար կլինի մերժել։ Նոր պայմանագրով Մբապեն կստանա մոտավորապես այնքան գումար, որքան վաստակում է Նեյմարը՝ մոտ 35 մլն եվրո։ ՊՍԺ-ն այս քայլին կգնա, որպեսզի կանխի Մբապեի «Ռեալը» տեղափոխությունը։
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի շրջանակում առաջնության առաջատար և գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0։4 հաշվով ջախջախել է «Սենտ-Էտիենին»։ Փարիզեցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն։ Այդ դուբլի շնորհիվ երիտասարդ հարձակվողը Լիգա 1-ում իր գոլերի քանակը հասցրել է 70-ի՝ դառնալով այդ ցուցանիշը գրանցած ամենաերիտասարդ խաղացողը։ Կիլիանը երեկ 20 տարեկան 11 ամսական 25 օրական էր։ Նախկին ռեկորդը պատկանել […]
Ավելին
Երեկ հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Վերջին երկու ներկայացուցիչները դարձան «Ատալանտան» և «Ատլետիկո Մադրիդը»։ 1/8 եզրափակչում Պրեմիեր լիգան կներկայացնեն «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին», Լա լիգան՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Վալենսիան», Բունդեսլիգան՝ «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Լայպցիգը», Ա Սերիան՝ «Յուվենտուսը», «Նապոլին», «Ատալանտան», Լիգա 1-ը՝ ՊՍԺ և «Լիոնը»։ Այսպիսով, մրցաշարի պատմության մեջ […]
Ավելին
Ֆրասնիական Լիգա 1-ի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին կրնկով կատարած հիանալի հարվածով բացել է Կիլիան Մբապեն՝ եզրափակելով Անխել դի Մարիայի՝ եզրից կատարծ փոխանցումը։
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 15-րդ տուրի շրջանակում Պատրիկ Վիեարայի գլխավորած «Նիցան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցաշրջանի բացահայտում «Անժեի» նկատմամբ։ Հանդիպման 53-րդ րոպեին 19-ամյա կիսապաշտպան Միզյան Մաոլիդան հաշիվը դարձրեց 2։1՝ եզրափակելով տանտերերի հիանալի գրոհը։
Ավելին
Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ իսպանական Լա Լիգան շարունակում է գլխավորել ակումբային ֆուտբոլի վարկանիշային աղյուսակը։ Լա Լիգային հաջորդում է անգլիական Պրեմիեր լիգան, իսկ Բունդեսլիգան՝ երրորդն է։ Հայաստանի առաջնությունը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է և այժմ 36-րդ հորիզոնականում է։ Ակումբային ֆուտբոլի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Իսպանիա՝ 89.283 2․ Անգլիա՝ 77.605 3․Գերմանիա՝ 61.212 4․ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 7-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել է «Ռեյմսին»՝ պարտվելով 0:2 հաշվով: Հյուրերի կազմում 29-րդ րոպեին հաշիվը բացել է Կամարան: Ավելացված 3-րդ րոպեին Դիան կիսաշրջադարձ հարվածով գոլի հեղինակ է դարձել՝ կրկնապատկելով հաշիվը: Հանդիպումը բաց են թողել Կավանին, Մբապեն, Իկարդին (երեքն էլ՝ վնասվածք) և Վերատին (որակազրկում): Այս պարտությունից հետո փարիզյան թիմը 15 միավորով «Անժեի» հետ շարունակում […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա-1-ի 6-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալել էր ՊՍԺ-ին. գործող չեմպիոնը հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Նեյմարը խփել է խաղի միակ գոլը: Փարիզյան թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023