Տոկիո-2020-ի` օգոստոսի 3-ի խաղային օրը բուռն էր հայ մարզասերների համար։ Դեռ ամսի 2-ին Հայաստանն ընթացիկ օլիմպիական խաղերում նվաճեց իր առաջին մեդալը. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` դառնալով բրոնզե մեդալակիր։ Օգոստոսի 3-ին էլ արծաթե մեդալակիրներ դարձան ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Նվաճելով 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ` Հայաստանը ներկա պահին […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 97 կգ քաշային կարգում, իր գոտեմարտն անցկացրեց Արթուր Ալեքսանյանը։ Եզրափակիչ գոտեմարտում մեր մարզիկը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի դեմ։ Ալեքսանյանը, ցավոք, չկարողաղավ դիմադրություն ցույց տալ Եվլոևին և պարտվեց 1:5 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում կայանում են ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգի վճռորոշ գոտեմարտերը։ Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանն օլիմպիական ոսկու համար կպայքարի ռուս Մուսա Եվլոևի դեմ։ Գոտեմարտն ուղիղ հեռարձակմամ կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 77 կգ քաշային կարգում, իր գոտեմարտն անցկացրեց Կարապետ Չալյանը ։ Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ռաֆիգ Հուսեյնովի դեմ։ Կարապետ Չալյանը, ցավոք, պարտվեց 1:4 հաշվով և զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում կայանում են ըմբշամարտի մինչև 77 կգ քաշային կարգի վճռորոշ գոտեմարտերը։ Բրոնզե մեդալի համար պայքարում Կարապետ Չալյանը կմրցի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։ Գոտեմարտի ուղիղ եթերին կարող եք հետևել` սեղմելով այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում օգոստոսի 3-ին պայքարի մեջ է մտել մինչև 67 կգ քաշային կարգի ըմբիշ Կարեն Ասլանյանը ։ Մեր ըմբիշն սկսեց 1/8 եզրափակչից, որի շրջանակում ծանր պայքարում 1:1 հաշվով հաղթեց հունգարացի Բալինթ Կորպաշիին։ Կարենը հաղթեց, քանի որ վերջինն էր վաստակել միավորը։ Քառորդ եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց եգիպտոսցի Մոհամեդ Էլսայեդի դեմ։ Այդ գոտեմարտը բավական տարօրինակ ընթացացք ունեցավ, քանի […]
Ավելին
Ինչպես գիտեք, Արթուր Ալեքսանյանը Տոկիո-2020-ի շրջանակում, ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգի պայքարում, դուրս է եկել եզրափակիչ և մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի դեմ։ Ինչպես տեղեկացնում է Տոկիո-2020-ի պաշտոնական կայքը, Ալեքսանյան – Եվլոև գոտեմարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով 15:15-ի սահմաններում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում, ըմբշամարտի մինչև 77 կգ քաշային կարգում, օգոտսոսի 3-ին բրոնզե մեդալի համար կպայքարի Կարապետ Չալյանը ։ Մեր մարզիկը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ադրբեջանը ներկայացնող Ռաֆիգ Հուսեյնովի դեմ։ Հավելենք, որ գոտեմարտի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14:40-ի սահմաններում։ Հիշեցնենք, որ Չալյանը հասել էր մինչև կիսաեզրափակիչ, սակայն 2:6 հաշվով պարտվեց Ղրղստանը ներկայացնող Ակժոլ Մախմուդովին։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգում իր գոտեմարտն անցկացրեց Արթուր Ալեքսանյանը։ Մեր մարզիկը կիսաեզրափակչի շրջանակում մրցեց իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ։ Ալեքսանյանը ծանր պայքարում 4:1 հաշվով հաղթեց իրանցի մարզիկին և օգոստոսի 3-ին եզրափակչում ոսկե մեդալի համար կպայքարի ռուս ըմբիշ Մուսա Եվլոևի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ըմբշամարտի մինչև 77 կգ քաշային կարգում իր գոտեմարտն անցկացրեց Կարապետ Չալյանը ։ Մեր ըմբիշը կիսաեզրափակչի շրջանակում մրցեց Ղրղստանը ներկայացնող Ակժոլ Մախմուդովի դեմ։ Ցավոք, Չալյանը պարտվեց 2:6 հաշվով և կպայքարի բրոզնե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 21 22 23 24

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023