Գեմանիայի ֆուտբոլային միությունը կարծես թե սկսել է նոր գլխավոր մարզիչ փնտրել։ Վերջերս Ազգերի լիգայի շրջանակում «բունդեսմանշաֆթը» 0։6 հաշվով խայտառակ պարտություն կրեց Իսպանիայի հավաքականից՝ չկարողանալով նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ողւեգիր։ Բացի դրանից, Գերմանիայի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։ Այդ փաստը և վերջերս հավաքականի ոչ այնքան բավարար արդյունքները սկսել են մտահոգել Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավարությանը։ […]
Ավելին
Նոյեմբերի 7-ին Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։3 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան, ում համար այս հանդիպումը դարձել է հոբելյանական։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, ավստրիացի պաշտպանը Բունդեսլիգայի շրջանակում տոնում է արդեն 200-րդ հաղթանակը, իսկ նման ցուցանիշ գրանցելու համար նրան անհրաժեշտ […]
Ավելին
Ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդն» ընդունեց «Բավարիային»: Առաջ ընկնելով՝ նշենք, որ մյունխենյան ակումբը 2։3 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ հավերժ մրցակցի նկատմամբ։ Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլով փոխանակվեցին․ նախ 45-րդ րոպեին «իշամեղուներին» առաջ մղեց թիմի ավագ Մարկո Ռոյսը, իսկ 45+4-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Դավիդ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ են մրցում «Բորուսիա Դորտմունդն» ու «Բավարիան»։ Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց դորտմունդյան ակումբի ավագ Մարկո Ռոյսը, սակայն մինչև ընդմիջման գնալը` 45+4-րդ րոպեին, «Բավարիան» հավասարեցրեց հաշիվը։ Հանսի Ֆլիկի սաները վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Դավիդ Ալաբան հուժկու հարվածով դարձավ բավականաին գեղեցիկ գոլի […]
Ավելին
«Բավարիայի» եզրային/կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբայի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ավստրիացի պաշտպանը չի կարողանում մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության հասնել։ 28-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին և հաջորդ տարվա հունվարից սկսած նա կարող է արդեն բանակցություններ վարել այլ ակումբների հետ և պայմանագրի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդները։ Յուրաքանչյուր դիրիք համար առանձին մրցանակ է սահմանված։ Այսպիսով, մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահ – Կեյլոր Նավաս (ՊՍԺ), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ) Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ, Ալֆոնսո Դևիս (բոլորը՝ «Բավարիա») Կիսապաշտպաններ – Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի»), Թոմաս […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության խորհրդանշական հավաքականում։ Հավելենք, որ ցանկում ընդգրկվել են 23 ֆուտբոլիստներ, իսկ հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահներ –  Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»), Անտոնի Լոպեշ («Լիոն») Պաշտպաններ – Ալֆոնսո Դևիս, Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Դայո Ուպամեկանո, Անխելինիո (երկուսն էլ՝ «Լայպցիգ») Կիսապաշտպաններ – Տիագո Ալկանտարա, Լեոն Գորեցկա, Թոմաս Մյուլլեր (բոլորը՝ […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը, որի եզրափակիչ հանդիպման շրջանակում «Բավարիան» Կինգսլի Կոմանի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթեց ՊՍԺ-ին՝ մրցաշարի պատմության շրջանակում 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպումից հետո փարիզյան ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը չկարողացավ զսպել հույզերը և երկար ժամանակ արտասվում էր։ Նեյմարին փորձում էր հանգստացնել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, սակայն, նրա մոտ այնքան էլ լավ […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 19-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Օգոստոսի 23-ին մյունխենյան ակումբը կմցրի ՊՍԺ-ի դեմ։ Ինչպես տեղեկացնում է Eurosport.ru-ն, երեկեվա խաղում մյունխենյան ակումբի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին «Բավարիան» ձեռք է բերել անհավանական ցածր գնով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիոնի» դեմ խաղի […]
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ավստրիացի եզրային պաշտպանն իր ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին, որտեղ կցանկանար հանդես գալ կարիերայի վերջնամասում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ է հավանական, որ այդ գործարքը կկայանա այս ամռանը, սակայն, բացառված չէ, որ 28-ամյա պաշտպանը 2021 թվականի ամռանը անվճար կտեղափոխվի «Բարսելոնա», քանի որ […]
Ավելին
1 5 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026