«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոյին։ Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» ֆուտբոլիստի գործակալների միջոցով նրան 6 տարվա պայմանագիր է առաջարկել։ Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը պատրաստ է վճարել «ցլերի» ու 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 60 մլն եվրո հրաժարագինը։ «Բարսելոնային» հաջողվել է «Լայպցիգին» համոզել, որ ֆուտբոլիստի […]
Ավելին
Հուլիսի 14-ին ավարտվեց Եվրո-2024-ը։ Իսպանիայի հավաքականը, եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային, ռեկորդային` չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Եվրոյի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։ Դարպասապահ – Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան) Պաշտպաններ – Մարկ Կուկուրելիա (Իսպանիա), Վիլիամ Սալիբա (Ֆրանսիա), Էմերիկ Լապորտ (Իսպանիա), Դանի Կարվախալ (Իսպանիա) Կիսապաշտպաններ […]
Ավելին
Գերմանիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ միանգամից 6 ֆուտբոլիստ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցանակը կիսել են Դանի Օլմոն (Իսպանիա), Հարի Քեյնը (Անգլիա), Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Ժորժ Միկաուտաձեն (Վրաստան), Ջամալ Մուսիալան (Գերմանիա) և Իվան Շրանցը (Սլովակիա)։ Ըստ ՈՒԵՖԱ-ի նոր կանոնադրության` բոլոր ֆուտբոլիստները ստացել են լավագույն ռմբարկուի հատուկ մրցանակ։ Հիշեցնենք, մրցաշարի եզրափակիչում Իսպանիան […]
Ավելին
Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն։ Անգլիացիները խաղավերջում պատասխան գոլը խփելու հիանալի պահ ունեին, սակայն անկյունայինի խաղարկումից հետո Մարկ Գեհիի հարվածից հետո իսպանացիներին փրկեց Դանի Օլմոն` գնդակը հեռացնելով դատարկ դարպասից։ Մինչև այդ էլ Դեկլան Ռայսի հարվածից հետո փայլուն սեյվ էր կատարել «ֆուրիա ռոխայի» դարպասապահ Ունայի Սիմոնը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Եվրո-2024-ի եզրափակիչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հիմնականում հավասար և հետախուզական պայքարում, իսկ կողմերը զգուշավոր ֆուտբոլ խաղացին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում իսպանացիները սառը ցնցուղ էին պատրաստել մրցակցի համար, քանի որ 47-րդ րոպեին Նիկո Վիլիամսն առաջ մղեց «ֆուրիա ռոխային»։ Խփած գոլից հետո էլ Լուիս դե լա Ֆուենտեի սաները […]
Ավելին
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, լարված ու համառ պայքարում, որում «ֆուրիա ռոխան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ 9-րդ րոպեին «եռագույններին» առաջ մղեց Ռանդալ Կոլո Մուանին։ 21-րդ րոպեին իսպանացիների պատասխան գոլը խփեց 16-ամյա վինգեր Լամին Յամալը, իսկ 25-րդ րոպեին Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականին հաղթանակ […]
Ավելին
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը մրցում է Ֆրանսիայի դեմ։ Առաջին կեսից հետո «ֆուրիա ռոխան» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տանում։ Հաշիվը 9-րդ րոպեին բացեց ֆրանսիացիների հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին իսպանացիները 21-րդ րոպեին պատասխանեցին Լամին Յամալի ֆանտաստիկ գոլով, իսկ 25-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «եռագույնների» պաշտպան Ժյուլ Կունդեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականները։ Հանդիպումն անցավ անչափ լարված, կոպիտ ու համառ պայքարում։ Կողմերը հանդիպման հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ֆուրիա ռոխայի» կազմից հաշիվը 51-րդ րոպեին Դանի Օլմոն, իսկ «բունդեսմանշաֆթը» 89-րդ րոպեին պատասխանեց Ֆլորիան Վիրցի դիպուկ հարվածով։ Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում երկու հավաքականներն էլ կարող էին […]
Ավելին
Իսպանիայի հավաքականը Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։ «Ֆուրի ռոխայի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 12-րդ րոպեին հարձակման աջ եզրով տպավորիչ անցում ձեռնարկեց, շրջանցեց մրցակցի պաշտպան Վենդելին, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ «պենտակամպիոնների» կիսապաշտպան Ժոաո Գոմոսը նրան կանգնեցրեց միայն կանոնների խախտման գնով։ Հանդիպման գլխավոր […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Իսպանիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Վրաստանի ընտրանու դեմ։ «Ֆուրիա ռոխան» պարզապես անհավանական հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 7:1 հաշվով։ Լուիս դե լա Ֆուենտեի հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, մեկական գոլ էլ խփեցին Դանի Օլմոն, Նիկո Վիլիամսը և Յամին Լամալը, իսկ Սոլոմոն Կվերկվելիան գրավեց սեփական դարպասը։ Վրաստանի հավաքականի միակ գոլը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023