Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն այսօր` մայիսի 16-ին, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք ընդգրկվելու են Եվրո-2024-ի հայտացուցակում։ Գերմանական ֆուտբոլին մոտ կանգնած աղբյուրներին հաջողվել է պարզել, որ մի շարք անվանի ֆուտբոլիստներ չեն ընգրկվելու «բունդեսմանշաֆթի» հայտացուցակում։ Այսպես, Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պելետենբետգը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ […]
Ավելին
Հայտնի են առաջին ֆուտբոլիստները, որոնք ընդգրկվելու են Գերմանիայի հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «բունդեսմանշաֆթի» հայտացուցակում, միանշանակ, լինելու են պաշտպաններ Նիկո Շլոտերբեկը («Բորուսիա Դորտմունդ»), Ջոնաթան Տահը («Բայեր Լևերկուզեն»), Ռոբին Կոխը («Այնտրախտ»), «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը։ Ռոմանոն հաստատում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսը չի հրավիրվելու […]
Ավելին
Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Եվորպայի տնային առաջնությանը` Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով Նիդերլանդների թիմի հետ։ «Բունդեսմանշաֆթի» համար հանդիպումն անհաջող ընթացք ստացավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Ժոուի Վերմանն առաջ մղեց «նարնջագույններին»։ Հետագայում Յուլիան Նագելսմանի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ. գերմանացիների գոլերը խփեցին Մաքսիմիլիան Միթելշտադտն ու Նիկաս Ֆուլկրուգը։ […]
Ավելին
Գերմանիայի հավաքականը Լիոնում կայացած ընկերական խաղում հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ. արդեն 7-րդ վայրկյանին «բունդեսմանշաֆթը» Ֆլորիան Վիրցի տպավորիչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Հետագայում Յուլիան Նագելսմանի թիմը ևս մեկ գնդակ ուղարկեց «եռագույնների» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով. 49-րդ րոպեին աչքի ընկավ Կայ Հավերցը։ Գերմանիայի հավաքականը հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և […]
Ավելին
Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում է անցկացնում Ֆրանսիայի թիմի դեմ։ Հանդիպումն անհավանական մեկնարկ ունեցավ. «բունդեսմանշաֆթի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը 7-րդ վայրկյանին հեռահար հարվածով բացեց հաշիվը` դառնալով նաև անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերի էջերում գրառում է կատարել` հայտարելով Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին. «Մարտից կրկին հանդես կգամ Գերմանիայի հավաքականում։ Ինչո՞ւ։ Մարզիչն ինձ խնդրեց, իսկ ես համաձայնեցի։ Վստահ եմ, որ Եվրոյի այս թիմն ունակ է շատ ավելին, քան կարծում են շատերը»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը միջազգային կարիերան ավարտել էր Եվրո-2020-ի […]
Ավելին
63 տարեկանում մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Անդրեաս Բրեմեն։ Bild-ը գրում է, որ նախկին ֆուտբոլիստը մահացել է փետրվարի 20-ի գիշերը Մյունխենում։ Նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Բրեմեին հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Բրեմեն, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել «Կայզերսլաութերնի», «Բավարիայի», «Ինտերի», «Սաարբյուքենի» և «Սարագոսայի» կազմում։ Բրեմեն «Բավարիայի» ու «Կայզերսլաութերնի» հետ […]
Ավելին
Գերմանացի անվանի մասնագետ Հանսի Ֆլիկը պատրաստ է 2024/25 մրցաշրջանից գլխավորել «Բարսելոնան»։ Ինչպես տեղեկացնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, 58-ամյա մասնագետին դուր է կատալոնական ակումբը գլխավորելու տարբերակը։ Աղբյուրի փոխանցմամբ` Ֆլիկն արդեն սկսել է իսպաներեն սովորել։ Ավելի վաղ Ֆալկը հայտնել էր նաև, որ Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Հավելենք, որ Ֆլիկի վերջին աշխատավայրը եղել է Գերմանիայի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, «բունդեսմանշաֆթի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յուլիան Նագելսմանը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հուլիսի 31-ը։ 36-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում փոխարինել է Հանսի Ֆլիկին, ով օրեր առաջ հեռացվել էր աշխատանքից։ Յուլիան Նագելսմանն ավելի վաղ մարզել է «Հոֆֆենհայմը», «Լայպցիգը» և «Բավարիան»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Հանսի Ֆլիկը հեռացվել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավարությունը կազմակերպության ղեկավար Բերնդ Նոյենդորֆի առաջարկով որոշել է անհապաղ պաշտոնանկ անել 58-ամյա մասնագետին։ Ֆլիկի հետ պաշտոնանկ են արվել նաև նրա օգնականներ Մարկուս Զորգն ու Դանի Ռյոլը։ Հաղորդվում է, որ սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի դեմ կայանալիք ընկերական խաղում «բունդեսմանշաֆթի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023