Հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ուրուգվայցի հարձակվողը ակումբին ասել է, որ ցանկանում է վաղաժամկետ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: «Բարսելոնայում» կրիտիկական են գնահատում Սուարեսի տարիքը և նրա ծնկի հետ կապված խնդիրը: Սակայն դժվար թե ֆուտբոլիստի պայմանագրի երկարացման հետ կապված խնդիրներ լինեն,- […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում ապրիլի 10-ին «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: Կատալոնական ակումբը ներկայացրել է հայտացուցակը: Նշվում է, որ Ուսման Դեմբելեն դեռևս չի ստացել բժշկական անձնակազմի լիովին թույլտվությունը, իսկ Ժան-Կլեր Տոդիբոն նախապես գրանցված չի եղել և չի կարող մասնակցել հանդիպմանը, պարզապես թիմի հետ մեկնելու է Մանչեսթեր: Հայտացուցակը՝ ստորև.
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին հնարավոր ձեռքբերման մասին: «Մրցաշրջանի այս հատվածում մենք չենք քննարկում այլ թիմերի ֆուտբոլիստներին: Շատ ֆուտբոլիստների անուններ են տալիս, բայց մենք հիմա պետք է կենտրոնանանք Լա Լիգայի, Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի Գավաթի վրա: Պետք է շարժվել քայլ առ քայլ, առջևում մենք շատ խաղեր ունենք: Տրանսֆերների մասին կխոսենք […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Աթլետիկոյին». հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0: Հանդիպման 28-րդ րոպեին հյուրերի հարձակվող Դիեգո Կոստան հայհոյել է մրցավարին, ինչի համար միանգամից կարմիր քարտ է ստացել: «Բարսելոնան» տարածքային առավելություն ուներ, բայց վտանգավոր պահերը քիչ էին: Հանդիպման 85-րդ րոպեին Սուարեսը հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը: Մոտ 2 րոպե անց […]
Ավելին
«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Իլաիշ Մորիբայի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Marca-ն հայտնում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի համար սահմանվել է 100 միլիոն եվրո հրաժարագին: Մորիբան գվիենական ծագմամբ իսպանացի է, ով համարվում է Լա Մասիայի լավագույն սաներից մեկը: Ավելի վաղ խաղացողով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին»:
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29=րդ տուրում կատալոնական դերբի էր . «Բարսելոնա» – «Էսպանյոլ». հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0: Խաղի 71-րդ րոպեին մոտ տարածության վրա տուգանային էր նշանակվել. Մեսսիի թույլ հարվածից հետո «Էսպանյոլի» կիսապաշտպան Սանչեսը գլխի հարվածով գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հանդիպման նախավերջին րոպեին արդեն Մեսսին գոլ խփեց: Այս հաղթանակից հետո «Բարսան» 69 միավորով է գլխավորում մրցաշարային […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ամռանը հնարավոր է փոխի ակումբը: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 26-ամյա կիսապաշտպանը մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից: Այդ մասին նա ասել է Բրազիլիայի հավաքականի իր ընկերներին: «Ես մտածում եմ «Բարսելոնայից» հեռանալու մասին: Գիտեմ, որ դա դժվար որոշում է, բայց այդպես կարող է լավ լինել իմ կարիերայի համար»,- պարբերականի փոխանցմամբ ասել է […]
Ավելին
Լիոնել Մեսսին կցանկանար, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» չտեղափոխվեր «Յուվենտուս»: «Շատ հաճելի էր Ռոնալդուի դեմ խաղալ, թեկուզ և դա դժվար էր: Ինձ դուր էր գալիս մրցանակներ նվաճել, երբ Ռոնալդուն «Ռեալում» էր»: Հիանալի կլիներ, եթե նա հիմա լիներ Մադրիդում: Մեծ հարգանքով եմ վերաբերվում «Յուվենտուսին»: Նրանք ունեն հիանալի խաղացողներ, ուժեղ թիմ, իսկ Ռոնալդուի գալուց հետո ավելի ուժեղացան: Նրանք […]
Ավելին
«Բենֆիկայի» հարձակվող Լուկա Յովիչը, ով վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Այնտրախտում», կարող է տեղափոխվել «Ռեալ»: El Chiringuito-ն, հայտնում է, որ Յովիչի գործակալ Ֆալի Ռամադանիի և մադրիդյան ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի երկխոսության արդյունքը մոտ է դրականին: Նշվում է, որ 22-ամյա սերբ ֆուտբոլիստն ավելի մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն, քան «Բարսելոնա», որը «Բավարիայի» հետ մեկտեղ փորձում […]
Ավելին
«Բարսելոնան» հարցում էր կազմակերպել՝ պարզելու ակումբի պատմության լավագույն գոլը: 45 % ձայներով լավագույն գոլն է ճանաչվել Մեսսիի՝ 2007 թվականին «Խետաֆեին» խփած գոլը: 2-րդ հորիզոնականում դարձյալ Մեսսիի գոլն է. 2014/17 թ. մրցաշրջանում «Աթլետիկի» դարպասը: 3-րդ տեղում արգենտինացու գոլն է 2010/11 թ. մրցաշրջանում «Ռեալի» դարպասը: 4-րդ տեղում Սերժի Ռոբերտոյի պատմական գոլն է ՊՍԺ-ի դարպասը, Մեսսին արդեն ստացել […]
Ավելին
1 291 292 293 294 295

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023