Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սելտային». գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպման 84-րդ րոպեին կատալոնական ակումբի պաշտպան Ժյուլ Կունդեն սեփական տուգանային հրապարակում կոպիտ սխալ թույլ տվեց, որից օգտվեց Ալֆոն Գոնսալեսն ու կրճատեց հաշիվը։ Այդ գոլից ընդամենը երկու րոպե անց տանտերերը նաև երկրորդ պատասխան գնդակը խփեցին ու ոչ-ոքի կորզեցին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու արգենտինացի մասնագետ Խավիեր Մասկերանոն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 40-ամյա մասնագետը համաձայնել է գլխավորել ամերիկյան ակումբը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքելու։ Մասկերանոն «Ինտեր Մայամիում» փոխարինելու է Խերարդո Մարտինոյին։ Վերջինս անձնական խնդիրների պատճառով լքելու է պաշտոնը։ Խավիեր Մասկերանոն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բարսելոնայի» […]
Ավելին
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամի` UNICEF-ի դեսպան։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստը սոցցանցերում։ «Այսօր ես դիմում քեզ և աշխարհի բոլոր երախաներին. «Երբեք մի մոռացի՛ր խաղալ»»,- գրել է 17-ամյա ֆուտբոլիստը կցված տեսանյութի նկարագրության մեջ։ Այդ տեսանյութում Յամալը երեխաների իրավունքների մասին նամակ է կարդում իր […]
Ավելին
Թուրինի «Յուվենտուսի», ՊՍԺ-ի, «Պարմայի» ու Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Corriere della Sera-ի հետ զրույցում նշել է, թե ով է եղել կարիերայի ամենաբարդ մրցակիցը։ – Ո՞վ է եղել ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել եք։ – Ես խաղացել եմ երեք տարբեր սերունդների դեմ։ Ինչպե՞ս ընտրություն կատարեմ։ Զինեդին Զիդան, Ռոնալդո, Լիոնել Մեսի, Կրիշտիանու Ռոնալդու, Անդրես Ինիեստա… – […]
Ավելին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, որ կարիերայի սկզբում կարող էր համալրել Թուրինի «Յուվենտուսի» կազմը. «Այո՛, «Յուվենտուսը» 2007 թ. հետաքրքրված էր իմ ծառայություններով։ Նրանք «Բարսելոնայի» հետ միաժանակ ցանկանում էին պայմանագիր կնքել ինձ հետ, բայց բոլորը գիտեն, որ երազանքս «բլաուգրանայի» կազմում խաղալն էր։ «Յուվեն» այդ ժամանակ մեծ ակումբ էր, սակայն «Բարսան» իմ […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսի ծառայություններով։ El Chiringuito TV-ն գրում է, որ 2025 թ. ամռանը 22-ամյա ֆուտբոլիստը լինելու է «բլաուգրանայի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Կատալոնական ակումբը դեռ նախորդ ամռանն էր փորձում ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին, սակայն վերջինս որոշեց մնալ «Ատլետիկում»։ Հիշեցնենք, որ երտիասարդ ֆուտբոլիստը Եվրո-2024-ի հերոսներից էր։ Նա […]
Ավելին
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան դարձել է դանիական «Հելսինգոր» ակումբի գլխավոր բաժնետեր։ Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ լեգենդար ֆուտբոլիստը գործարքն իրականացրել է իր ընկերության` «NSN»-ի միջոցով։ NSN-ն էլ բաժնետոմսերը ձեռք է բերել շվեյցարական «Stoneweg» ընկերության հետ համագործակցության շրջանակում։ Կողմերն արդեն ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ «Հելսինգորը» հանդես է գալիս Դանիայի […]
Ավելին
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն բացահայտել է, թե իրականում «Բարսելոնան» որքան գումար է վճարել Վիտոր Ռոկեի տրանսֆերի դիմաց. «Վճարել ենք 30, այլ ոչ թե 60 մլն եվրո։ Վիտորը մեզ հետ տիտղոսներ չի նվաճել, չի խաղացել որոշակի քանակի հանդիպումներ, այդ պատճառով էլ գործարքն արժեցել է 30 մլն»,- ֆունկցիոների խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ բրազիլացի […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին հերթական վնասվածքն է ստացել։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ աջ ազդրի երկգլխանի մկանն է վնասել և շարքից դուրս մնացել նվազագույնը 4 շաբաթով։ Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մինչև դեկտեմբերի կեսերը։ Հիշեցնենք, որ Ֆաթին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում էլ ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայել է 1 ամիս։ Իսպանիայի ազգային […]
Ավելին
«Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ արտագնա խաղում (0:1) ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի չեղարկված գոլի համար բացատրություն է պահանջում։ Relevo-ի հաղորդմամբ` կատալոնական ակումբը ցանկանում է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ դրվագում, որպեսզի ապագայում կարողանա խուսափել նմանատիպ իրավիճակներից։ «Բլաուգրանային» չի բավարարել այն բացատրությունը, որ ուղիղ եթերում սխալ կադր է ընտրվել։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023