Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ «Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ֆերան Տորեսն ու Լամին Յամալը։ «Մալյորկան» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. տանտերերից 33-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մանու Մորլանեսը, իսկ 39-րդ րոպեին` Վեդադ Մուրիքին։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակն Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի խաղում։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ինյակի Պենյա, Ժոան Գարսիա, Դիեգո Կոչեն։ Պաշտպաններ – Ալեխանդրո Բալդե, Ռոնալդ Արաուխո, Պաու Կուբարսի, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ժոֆրե Տորենտս։ Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Դանի […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 15-ին, եվրոպական թոփ-5 առաջնությումներից կմեկնարկեն Անգլիայ Պրեմիեր լիգայի, Իսպանիայի Լա լիգայի ու Ֆրանսիայի Լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանները։ Ներկայացնում ենք առաջնությունների առաջին տուրերի խաղացանկը։ Պրեմիեր լիգա Օգոստոսի 15 «Լիվերպուլ» – «Բորնմութ»` 23:00 Օգոստոսի 16 «Ասթոն Վիլա» – «Նյուքասլ»` 15:30 «Բրայթոն» – «Ֆուլհեմ»` 18:00 «Սանդեռլենդ» – «Վեսթ Հեմ»` 18:00 «Տոտեմհեմ» – «Բարնլի»` 18:00 «Վուլվերհեմփթոն» – […]
Ավելին
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի համար դեռևս չի գրանցել երեք ֆուտբոլիստի, գրում է Marca-ն։ Կատալոնական ակումբին առաջնության առաջին տուրում չեն օգնի թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը, դարպասապահ Վոյցեխ Շյեսնին ու պաշտպան Ժերար Մարտինը։ Դեռևս պարզ չէ` հաջորդ տուրերի համար «բլաուգրանան» նրանց կկարողանա՞ գրանցել, թե՞ ոչ։ «Բարսելոնայի» դարպասը «Մալյորկայի» դեմ առաջին տուրի խաղում կպաշտպանի թիմի նորեկ Ժոան Գարսիա։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ակումբային վարկանիշային թարմացված աղյուսակը, որի առաջատարը 117,5 միավորով Մադրիդի «Ռեալն» է։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը` 2025 թ. օգոստոսի 14-ի դրությամբ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է եվրագավթային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր ակումբի գրանցած արդյունքների հիման վրա։ Յուրաքանչյուր երկրին հատկացված տեղերը հիմնված են նախորդ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ 2020 թվականին կարող էր դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր։ «Դա իմ կարիերայի լավագույն շրջանն էր։ Ակումբի հետ ամեն ինչ հաղթել էի։ Մինչև հիմա չգիտեմ` ինչու այդպես եղավ։ Ամենդաժվարը հենց դա հասկանալն է»,- նշել է լեհ ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է BBC-ն։ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը France Football պարբերականը 2020 թվականին […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի անվան գավաթի ամենամյա խաղում 5:0 հաշվով ջախջախեց իտալական «Կոմոյին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեցին Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, մեկ գոլ էլ խփեց Ռաֆինիան։ Կատալոնական ակումբը 47-րդ անգամ նվաճեց Գամպերի անվան գավաթը։ Սա ընկերական հանդիպում է` նվիրված «Բարսելոնայի» հիմնադրին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնան» ավագի թևկապը վերադարձրել է դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը կարգավորել են ստեղծված կոնֆլիկտը. ««Բարսելոնան» հայտնում է, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ակումբի բժշկական թիմին թույլ է տվել մշակել Լա Լիգայի համար պարտադիր բժշկական եզրակացությունը՝ վիրահատության վերաբերյալ։ Կարգապահական գործը փակված է, իսկ ավագի թևկապն անմիջապես վերադարձվում է Տեր Շտեգենին»,- նշված է «բլաուգրանայի» […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը կտեղափոխվի սաուդյան «Ալ Նասր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 34-ամյա ֆուտբոլիստը կօգտվի իր պայմանագրի խզման հատում կետից ու կատալոնական ակումբը կլքի անվճար։ Նա «Ալ Նասրի» հետ համաձայնագիրը կստորագրի 1+1 սկզբունքով և կպահպանի իր ներկայիս 12 միլիոն եվրո աշխատավարձը։ Ինիգո Մարտինեսը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 71 խաղում խփել է […]
Ավելին
France Football պարբերականը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հավակնորդները։ Դափնեկրի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 22-ին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025