Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հիմնական հավակնորդներից «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց առաջնության միջնամասում ընթացող «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավականին անսպասելի։ 4-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը օգտվեց «Ինտերի» պաշտպանության ձախողումից և հարվածային դիրք դուրս բերեց Ֆրանչեսկո Կապուտոյին, ով մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։ Նախքան ընդմիջման գնալը միլանյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Բերգամոն ներկայացնող «Ատալանտան» «Ատլետի Աձուրի» մարզադաշտում կընդունի չեմպիոնյան հավակնորդ «Լացիոյի»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Սամպդորիայի» դեմ, որը պայքարում է տեղն առաջնությունում պահպանելու համար։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրից հետաձգված վերջին հանդիպումն էլ կայացավ։ Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերը» «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամդորիայի» դեմ։ Միլանյան ակումբը բավականին հաջող սկսեց հանդիպումը։ Հանդիպման 10-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն, սակայն նախքան գոլը բավականին գեղեցիկ գրոհ էր զարգացել։ Միլան Շկրինյանը երկար փոխանցման շնորհիվ գտավ ազատ դիրքում գտնվող Լաուտարո Մարտինեսին, ով մի փոքր […]
Ավելին
Ավելի քան երեք ամիս անց մեկնարկել է իտալական Ա սերիան։ Հունիսի 20-ին և 21-ին կայանում են 25-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումները, որոնցից արդեն կայացել է 3-ը։ «Տորինո» – «Պարմա» խաղում գրանցվել է 1։1 արդյունքը, իսկ «Վերոնան» սեփական հարկի տակ լարված պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ՝ մոտենալով եվրագավաթային գոտուն։ Հունիսի 21-ին էլ պայքարի մեջ […]
Ավելին
Իտալական Ա սերիան ավելի քան երեք ամսվա դադարից հետո այսօր` հունիսի 20-ին, վերսկսվեց։ Այսօր և վաղը կայանալու են 25-րդ տուրից հեետաձգված 4 հանդիպումներ, որոնցից մեկն արդեն ավարտվել է։ Մրցաշարային աղյուսակի ցածր հորիզոնականներում զբաղեցնող «Տորինոն» սեփական հարկի տակ մրցեց «Պարմայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում թուրինյան ակումբն ուներ լուրջ առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողավ գրավել մրցակցի […]
Ավելին
Իտալական Ա սերիան ներկայացնող «Բրեշիան» որոշել է դատի տալ ակումբի արդեն նախկին հարձակվող Մարիո Բալոտելիին և նրա գործակալ Մինո Ռայոլային։ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել է, որ ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին երբեք չի առաջարկել հանձնել կորոնավիրուսի թեստ։ «Նրանք շահագործում են Բալոտելիին։ «Բրեշիան» ոչ մի անգամ չի իրականացրել թեստավորում»,- ասել է Ռայոլան, ում խոսքերը փոխանցում է Football […]
Ավելին
Եվրոպական ֆուտոբլի վերսկսմանը զուգահեռ երկրպագուների մոտ ևս մեկ հարց է ծագում․ ե՞րբ է բացվելու ամառային տրանսֆերային պատուհանը։ Որպես կանոն՝ եվրոպական ֆուտբոլում ամառային տրանսֆերային պատուհանը բացվում է հունիսի վերջին, իսկ փակվում է սեպտեմբերի սկզբին, սակայն այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարող է ամեն ինչ փոխվել։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, եվրոպական թոփ առաջնություններում տրանսֆերային պատուհանը կբացվի […]
Ավելին
«Բրեշիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Լոպեսը բացատրել է, թե ինչու է իտալական ակումբը պայմանագիրը խզել հարձակվող Մարիո Բալոտելիի հետ․ «Կարևորը ոչ թե խոսքերն են, այլ գործողություններն ու արարքները։ Մենք այն ենք, ինչ անում ենք, ոչ թե այն, ինչ խոսում կամ գրում ենք։ Այս պարագայում ճշմարտությունը հետևյալն է․ ակումբը ունի հստակ գաղափարախոսություն, իսկ Մարիոն՝ այլ։ Ես ենթադրում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Ռոման» վերջին 9 ամսում կրել է 126,4 մլն եվրոյի վնաս, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ տարի հռոմեական ակումբը կորցրել էր ընդամենը 29,5 մլն եվրո։ Ներկա պահին «Ռոմայի» պարտքը գնահատվում է 278,5 մլն եվրո։ Նշվում է, որ այսչափ ֆինանսական կորուստը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023