Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` 12-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպումից հետո Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ «Ռեալին» շնորհավորել է նաև «Բարսելոնան»` Twitter-ի պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը. «Շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդին»` Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելու կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «արքայական» ակումբը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց հենց «Բարսելոնային»։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեծ մասում Կալռո Անչելոտիի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ «Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման։ Հավելենք, որ 2:0 հաշվի ժամանակ […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 51-րդ րոպեին Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու կրկնապատկեց «արքայական» ակումբի առավելությունը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Լուկա Մոդրիչը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում Սաուդյան Արաբիայի Էր Ռիյադ մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` հունվարի 16-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը։ Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն», որոնք կիսաեզրափակիչի շրջանակում պայքարից դուրս թողեցին համապատասխանաբար «Բարսելոնային» ու «Ատլետիկո Մադրիդին»։ Հավելենք, որ «Ռեալ» – «Ատլետիկ» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հավասար պայքարում և գրեթե առանց իրական գոլային պահերի ընթացած առաջին խաղակեսում կողմերը գոլեր չխփեցին ու ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի մեկնարկն էլ, մեծ հաշվով, որևէ արտառոց իրադարձությամբ աչքի չընկավ, սակայն 62-րդ րոպեին, ինչպես ամրպոպ անամպ երկնքում, Տոմա Լեմարի […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հունվարի 4-6-ը կայացան Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները, ինչի արդյունքում 16 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Ինչպես հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը, արդեն կայացել է գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Ատլետիկո Բալեարես» – «Վալենսիա» «Ժիրոնա» – «Ռայո Վալեկանո» «Սպորտինգ Խիխոն» – «Կադիս» «Էլչե» – «Ռեալ Մադրիդ» […]
Ավելին
Հունվարի 12-16-ը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցելու են 4 ակումբներ` «Ատլետիկո Մադրիդը» (Լա լիգայի գործող չեմպիոն), «Ռեալ Մադրիդը» (Լա լիգայի գործող փոխչեմպիոն), «Բարսելոնան» (Իսպանիայի գործող գավաթակիր) և «Ատլետիկ Բիլբաոն (Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակից)։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է մրցաշարի անցկացման ժամանակացույցը. «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» – հունվարի 12, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023