«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», հնարավոր է, կարիերան շարուանկի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «կաչաղակները» հետևում են բրազիլացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ են նույնիսկ նրան հավելյալ 1 մլն եվրո գումար վճարել, որպեսզի վերջինս համալրի իրենց շարքերը։ Ինչպես հայտնի է, Կոուտինիոն «Աստոն Վիլլայի» կազմում հանդես է գալիս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիդսը» «Մոլինյո» մարզադաշտում հյուրընկավելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Առաջին խաղակեսում «գայլերն» ունեին խաղային բավական լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Բրունո Լագեի թիմն ընդմիջման գնա երկու գնդակի առավելության պայմաններում. նախ 26-րդ րոպեին աչքի ընկավ Խոնի Կաստրոն, ապա 45+11-րդ րոպեին` Ֆրանսիսկո Տրինկոաոն։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Վուլվզի» համար ամեն ինչ գլխիվայր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Անչափ կարևոր 3 միավորներ էին։ Գալ Լոնդոն և հաղթել «Արսենալի» դաշտում, իրոք, հիասքանչ է։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն խաղը հետագայում ավելի «բացվեց»։ Մրցակիցը լավ պահեր ունեցավ, ինչի հետևանքով դժվարություններ ունեցանք։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպման 51-րդ րոպեին Տիագո Ալկանտարան սխալ հետ փոխանցում կատարեց, ինչից հետո «զինագործների» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հայտնվեց նպաստավոր դիրքում և գնդակը փոխանցեց Մարտին Էդեգորին, սակայն վերջինիս հարվածից հետո փայլեց հյուրերի դարպասապահ Ալիսոն Բեկերը` հիանալի սեյվով փրկելով իր թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 27-րդ տուրից հետաձգված «Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու հաղթել 2:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիեգու Ժոտան ու Ռոբերտո Ֆիրմինոն։ Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 69 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։ «Կարմիրները» կտրուկ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կկայանա 27-րդ տուրից հետաձգված «Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Քրիսթալ Փելասն» ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպման մեծ մասում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ տոտալ առավելություն, սակայն «քաղաքաբնակները» ոչ մի կերպ չկարողացան կոտրել «արծիվների» դիմադրությունը` վատնելով բազմաթիվ գոլային պահեր։ Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչից հետո «Սիթին» վաստակեց 70 միավոր և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Լեսթերի» դեմ։ «Զինագործները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և գործնականում մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին` հաղթելով 2:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Փարթին ու Ալեքսանդր Լակազետը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 51 միավոր և վերադարձավ 4-րդ հորիզոնական` ամրապնդվելով Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 89-րդ րոպեին «ազնվականներին» հաղթանակ պարգևեց Կայ Հավերցը։ Նշենք, որ 22-ամյա հարձակվողը վերջին 7 խաղերում խփել է 6 գոլ։ Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 1:0, ինչից հետո վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը», 31 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մանկունյական ակումբի կազմից փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ` հաղթանակ պարգևելով «Յունայթեդին»։ Ինչպես տեղեկացնում է մանկունյական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 37-ամյա հարձակվողն ակումբային ու հավաքականի մակարդակով անցկացրած պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 807-ի։ Այդ ցուցանիշով Ռոնալդուն շրջանցել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023