Մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Շեֆիլդ Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Հանդիպման միակ գնդակը 53-րդ րոպեին հեղինակել է Օլիվեր Մաքբերնին։ «Շեֆիլդն» այս հաղթանակից հետո 32 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Իսկ այսօրվա խաղային օրը մեկնարկեց «Քրիստալ Փելես» – «Արսենալ» հանդիպումով, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին […]
Ավելին
Այս ֆուտբոլային weekend-ը լի է լինելու ֆանտաստիկ հանդիպումներով, հատկապես աչքի է ընկնելու իտալական Ա սերիան։ Միասին կծանոթանանք, թե ինչ հանդիպումներ են լինելու այս շաբաթ և կիրակի օրերին։ ԱՊԼ «Քրիստալ Փելես» – «Արսենալ» 11․01, 16։30, «Հ2» Լոնդոնյան թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են։ Երկու թիմերի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը բացասական է, սակայն Ռոյ Հոջսոնի սաներն […]
Ավելին
Անգլիա «Մանչեսթեր Սիթին» նպատակ ունի ուժեղացնել պաշտպանության կենտրոնն ու ձախ եզրը։ «Քաղաքաբնակները» հետևում են «Լեսթերից» Բեն Չիլվելին, «Վիլյառեալից» Պաու Տոռեսին, ինչպես նաև «Բենֆիկայից» Ռուբեն Դիաշին։ Էշլի Յանգը կարծես թե լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, անգլիացի 34-ամյա եզրայինին մանկունյական ակումբը 1 տարվա պայմանագիր է առաջարկել, սակայն խաղացողը մերժել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, իտալական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» 22-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեին։ Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կունենա նաև խաղացողին գնելու իրավունք։ Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը նախորդ ամռանը «գայլերի» կազմը համալրել էր «Միլանից», իսկ գործարքը արժեցել էր 18 մլն եվրո։ […]
Ավելին
Ինչպես արդեն գիտեք՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կենթարկի վիրահատության և շարքից դուրս է մնացել մինչև ապրիլ։ Այդ պատճառով, լոնդոնյան ակումբը սկսել է նրան փոխարինելու տարբերակներ դիտարկել։ Վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ «Միլանը» պատրաստ է վաճառել Կշիշտոֆ Պյոնտեկին, եթե շահավետ առաջարկ ստանա։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Պյոնտեկը հայտվել է «շնաձկների» ուշադրության կենտրոնում։ […]
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնական տեղեկատվություն է տարածել հարձակվող Հարի Քեյնի վնասվածքի վերաբերյալ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Անգլիայի հավաքականի հարձակվողը կենթարկվի ձախ ազդրի ետին մկանի վիրահատության։ Ակումբում հուսով են, որ հարձակվողը մարզումներին կվերադառնա ապրիլին։ Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել «Սաութհեմպտոնի» դեմ խաղում։
Ավելին
«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Անգլիացի երիտասարդ կիսապաշտպանը, հնարավոր է, տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը։ Ըստ աղբյուրի՝ անգլիացի խաղացողը չի պատրաստվում «աղվեսների» շարքերը լքել այս ձմռանը և հուսով է, որ մանկունյական ակումբը չի ծրագրում իրեն ձեռք բերել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Բացի դրանից, «Լեսթերը» ու […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնական էջում հրապարակել է անցնող տասնամյակի լավագույն գոլերը։ Գոլերի թվում է հայտնվել նաև Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասը խփած գնդակը, որը հայ կիսապաշտպանը հեղինակել է 2016/17 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ավելին
Երեկ՝ հունվարի 1-ին, անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 21-րդ տուրը՝ մատուցելով ամանորյա նվեր ֆուտբոլի իրական սիրահարներին։ Տուրը մեկնարկեց «Բրայթոն» – «Չելսի» հանդիպումով, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ 10-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց թիմի ավագ Սեսար Ասպիլիկուետան, իսկ խաղավարտին մոտ՝ 84-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Ալիրեզա Ջահանբախշը։ Հետնապահների թվում ընթացող […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայում մեկնարկել է 21-րդ տուրը։ Հետնապահների թվում ընթացող «Բրայթոնն» ընդունել էր «Չելսիին»։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հանդիպման 84-րդ րոպեին տանտերերի եզրային հարձակվող Ալիռեզա Ջահանբախշը անկյունայինի խաղարկումից հետո շրջադարձ հարվածով դարձել է տպավորիչ գոլի հեղինակ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023