Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում չեմպիոնության երկու թեկնածուներ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» մրցեցին իրար դեմ։ Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով 1։4 հաշվով։ Հատկանշական է, որ հյուրերն իրենց գոլերից երկուսը խփեցին մերսիսայդյան ակումբի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերի սխալներից հետո։ Ըստ Sky Sports-ի կատարած հաշվարկների՝ 28-ամյա դարպասապահն այդ խաղում ավելի շատ է արդյունավետ սխալներ թույլ տվել, քան Պրեմիեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկավելիս 4։1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Վերջին շրջանում մանկունյական ակումբը պարզապես անկասելի ֆուտբոլ է ցուցադրում։ «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեցին արդեն 14-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնների պատմության շրջանակում ռեկորդի կրկնություն է։ Ժամանակին նման նվաճման հասել էին միայն «Պրեսթոնը» (1892 թ․), որը ներկայումս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Հանդիպումը կարող էր անսպասելի մեկնարկ ունենալ, քանի որ հենց 1-ին րոպեին «Շեֆիլդի» հարձակվող Օլիվեր Բերքը, մեն-մենակ մնալով «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդիի դիմաց, չկարողացավ բացել խաղի հաշիվը, շեղ հարվածելով։ Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Թոմաս Տուխելի թիմը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, սակայն միայն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Լիվերպուլին» 1։4 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ի թվիթերյան էջը, մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում տանում է արդեն 14-րդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշարերի շրջանակում, ինչը համարվում է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության ռեկորդի կրկնություն։ OptaJoe-ն էլ գրում է, որ Անգլիայի բարձրագույն դիվիզիոններում նման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 1։4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։ Մերսիսայդյան ակումբը «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրում է արդեն 3-րդ անընդմեջ պարտությունը։ Թիմը մինչ այս հանդիպումը սեփական հարկի տակ միևնույն 0։1 հաշվով պարտվել էր նախ՝ «Բյորնլիին», ապա նաև՝ «Բրայթոնին»։ Ինչպես տեղեկացնում է GracenoteLive-ը, «կարմիրները» վերջին անգամ «Էնֆիլդում» երեք անընդմեջ պարտություն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթեր (խմբ․՝ հասանելի է կաբելային հեռուստածառայություններով («Յուքոմ», «Ռոստելեկոմ» և այլն)), իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ ։ Հանդիպման առաջին խաղակեսից հետո խաղն ընթանում էր «կարմիր սատանաների» սցենարով, քանի որ ողջ առաջին կեսն անցավ տատներերի առավելությամբ, ինչի արդյունքում կողմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում։ Նախ՝ 24-րդ րոպեին հաշիվը բացեց Էդինսոն Կավանին, ապա՝ 45-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը գեղեցկագույն գոլով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարազադաշտում մրցում է «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման 45-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմում գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ թիմի առաջատար Բրունո Ֆերնանդեշը, ով մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից հեռահար հարվածով գրավեց «իրիսների» դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը խփեց իր 13-րդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 23-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Աստոն Վիլլան» Բիրմինգհեմում մրցեց «Արսենալի» դեմ։ Հանդիպման հաշիվն անչափ արագ բացվեց․ 2-րդ րոպեին «Վիլլայի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրով գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բերտրան Տրաորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածային դիրք դուրս բերեց Օլի Վոթկինսին, ով էլ նպաստավոր դիրքից բացեց խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջից, ակումբն ամփոփել է հունվար ամսվա մրցելույթները, և ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամսվա կտրվածքով «կարմիր սատանաների» կազմում պաշտոնական խաղերի շրջանակում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին լավագույնի տիտղոսին էր արժանացել հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունո […]
Ավելին
1 122 123 124 125 126 187

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023