Մեկնարկեց Բունդեսլիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Բավարիայի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին Ալասան Պլեայի ջանքերով «Բորուսիան» առաջ անցավ հաշվի մեջ։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «Բավարիան» սկսեց տիրել հանդիպման նախաձեռնությանը և 43-րդ րոպեին, ի վերջո, հավասարեցրեց հաշիվը. […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում ընթանում է 5-րդ տուրը։ B խումբի առաջատար «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ մրցեց «Ինտերի» դեմ։ Միլանյան ակումբը 2։3 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ հյուրընկալվելիս և շարունակում է խմբից դուրս գալու հնարավորություններ պահպանել։ Անտոնիո Կոնտեի թիմին հաղթանակ պարգևեցին Մատեո Դարմիանի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։ «Ներաձուրիների» գոլերին […]
Ավելին
Նոյեմբերի 3-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 3-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Բորուսիա Մյունխենգլադբախը» հյուրընկալվել էր։ «Հանքափորները» խաղի հենց մեկնարկից «քանդվեցին»՝ չկարողանալով լուրջ դիմադրություն ցույց տալ գերմանական ակումբին։ Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբը պարզապես ջախջախեց մրցակցին և 6 գնդակ ուղարկեց Անատոլի Տրուբինի պաշտպանած դարպասը։ Մարկո Ռոզեի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալասան Պլեան, մեկական անգամ էլ աչքի ընկան […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 5-ին, մեկնարկել է Բունդեսլիգայի 30-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում Եվրոպա լիգայի ուղեգրերի համար պայքարող «Ֆրայբուրգը» «Շվարցվալդ» մարզդաշտում ընդունել էր ՉԼ ուղեգրի հավակնորդ «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերն ունեին մի շարք պահեր, սակայն «Ֆրայբուրգի» դարպասապահ Ալեքսանդր Շվոլովը որոշ դրվագներում իր թիմին փրկեց վերահասահ գոլից։ 16-րդ րոպեին Ալասան Պլեայի և Լարս Շտինդլի հարվածներից հետո […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում մոտենում է ավարտին 29-րդ տուրը։ Երեկ՝ մայիսի 31-ին, կայացավ երկու հանդիպում։ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տամ մրցեց առաջնության վերսկսումը ձախողող «Ունիոն Բեռլինի» դեմ։ Առաջին խաղակեսում Մարկո Ռոզեի սաները ունեին ակնհայտ առավելություն՝ երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Նախ 17-րդ րոպեին Ֆլորիան Նոյհաուսը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ստանալով գնդակը՝ […]
Ավելին
Կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրոպական ողջ ֆուտբոլն ավելի քան երկու ամիս է դադարեցված է։ Առաջին եվրոպական առաջնությունը, որը վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան է։ Գերմանիայում վերջին անգամ բարձր մակարդակով ֆուտբոլ խաղացել էին մարտի 11-ին, ինչից հետո ահագնացող համավարակի պատճառով այն ընդհատվել էր։ Բոլոր հանդիպումները դեռևս անցկացվելու են առանց հանդիսականների՝ փակ դռների հետևում։ Երեկ՝ մայիսի 16-ին, մեկնարկեց 26-րդ տուրը․ […]
Ավելին
Բունդեսլիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ իրար դեմ էին դուրս եկել չեմպիոնության համար պայքարող «Լայպցիգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ Յուլիան Նագելսմանի սաների առավելությամբ, սակայն առաջին խաղակեսում բաց թողած երկու գնդակը խառնեց տանտերերի խաղաքարտերը։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 24-րդ րոպեին, հյուրերի գոլահար Ալասան Պլեան բացեց հանդիպման հաշիվը, իսկ 35-րդ […]
Ավելին
Բունդեսլիգայի շրջանակում կայանում է 19-րդ տուրը։ Այսօր կայացել է 5 հանդիպում, որոնց արդյունքում կարող է չեմպիոնական պայքարը սրվել։ Առաջնության առաջատար «Լայպցիգը» բոլոր մրցաշարերի շրջանակում ընդհատեց 13 խաղերից բաղկացած անպարտելի խաղերի շարքը՝ հյուրընկալվելիս պարտվելով «Այնտրախտին»։ Ֆրանկֆուտրյան ակումբը 2 անպատսխան գնդակ ուղարկեց Յուլիան Նագելսմանի սաների պաշտպանած դարպասը։ Տանտերերին հաղթանակ պարգևեցին Ալմամի Տուռեի և Ֆիլիպ Կոստիչի խփած գնդակները։ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022