ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խաղացանկը, որը կմեկնարկի սույն թվականի հուլիսի 30-ին և կավարտվի 2023 թ. մայիսի 28-ին։ Առաջնությունը բաղկացած է լինելու 36 տուրից, որին մասնակցելու են 10 ակումբներ` «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Ուրարտու», «Նոա», «Ալաշկերտ», «Վան», «Շիրակ», «Լեռնային Արցախ» և ԲԿՄԱ։ Հավելենք, որ առաջնության 1-ին տուրում կայանալու են հետևյալ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա գոլազուրկ առաջին կեսից հետո արդեն 48-րդ րոպեին Արտակ Եդիգարյանն առաջ մղեց հյուրերին։ Թվում էր` այդքանից հետո «Ալաշկերտն» ընդհանուր դիմակայությունում բաց չի թողնի հաղթանակը, սակայն […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը»` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 25-րդ րոպեին «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց Արտակ Եդիգարյանի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Ալաշկերտը» հաղթեց 1:0 հաշվով։ Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին` Մալթայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» մրցում է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։ 25-րդ րոպեին հուժկու և դիպուկ հեռահար հարվածքով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը, ով բացեց հանդիպման հաշիվն` առաջ մղելով «Ալաշկերտին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում «Ալաշկերտը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմրցի Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հուլիսի 4-ին կայացել է Գործկոմի հերթական նիստը։ Աղբյուրի փոխանցմամբ` նիստի ժամանակ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեց «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար: Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման որակավորման առաջին փուլի հանդիպումների խաղացանկը։ Այժմ ներկայացնում ենք հայկական ակումբների եվրագավաթային հանդիպումների ժամանակացույցը. Չեմպիոնների լիգա «Փյունիկ» – «Կլուժ», 5.07, 20:00* «Կլուժ» – «Փյունիկ», 13.07, 22:30 Կոնֆերենցիաների լիգա «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս», 7.07, 19:00 «Համրուն» – «Համրուն Սպարտանս», 14.07, 22:00 «Շկենդիա» […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Ինչպես արդեն հայտնել ենք, որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի նաև «Ալաշկերտը», որը մրցելու է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։ Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» զույգի հաղթողը կմրցի «Վելեժի» (Բոսնիա և Հերցեգովինա) դեմ։ Նշենք, որ «Ալաշկերտ» – «Համրուն […]
Ավելին
Այսօր` հունիսի 15-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Որակավորման առաջին փուլից պայքարն սկսելու են նաև «Ալաշկերտն» ու «Արարատը», որոնք մրցաշարի այդ փուլում մրցելու են համապատասխանաբար «Համրուն Սպարտանսի» (Մալթա) և «Շկենդիայի» դեմ (Հյուսիսային Մակեդոնիա)։ Արդեն հայտնի են դարձել նաև այն հավանական մրցակիցները, եթե «Ալաշկերտն» ու «Արարատը» դուրս […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը. Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Ալաշկերտ» (Հայաստան) – «Համրուն Սպարտանս» (Մալթա) «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Արարատ» (Հայաստան) «Դերրի Սիթի» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ռիգա» (Լատվիա) «Լյաչի» (Ալբանիա) – «Իսկրա» (Չեռնոգորիա) «Ֆլորիանա» (Մալթա) – «Պետրոկուբ» (Մոլդովա) «Ֆլորա» (Էստոնիա) – ՍԻԿ (Ֆինլանդիա) […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025