Գվարդիոլայի զարմանալի հարցը Սթերլինգին
Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է «Չելսիին»: «Քաղաքայինների» հաղթական գոլը խփել է Ռահիմ Սթերլինգը:
Անգլիացի ֆուտբոլիստը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր գոլի դրվագը չի դիտել:
«Հանդիպումից հետո Գվարդիոլան ասաց, որ չի տեսել իմ հարվածը: Նա նույնիսկ հարցրեց, թե ինչպես եմ իրացրել: Ասացի, որ գնդակը վերին անկյուն եմ ուղարկել»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել BBC-ն: