Սուլշեր. Սա ֆանտասիկա է, սա Մանչեսթեր Յունայթեդն է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺի հանդեպ տոնած անհավանական հաղթանակը (3:1): Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ մանչեսթերյան թիմը հաղթահարեց «Պարի Սեն Ժերմենի» արգելքը:
«Սա ֆանտաստիկա է: Մենք հիանալի սկսեցինք: Ցանկանում էինք առաջինը գոլ խփել, բայց չէինք նախատեսել այդքան արագ: Արագ գոլը հնարավորություններ տվեց մեզ:
11 մետրանոցի պահին Ռեշֆորդն իրեն անվախ պահեց: 21 տարեկան… տղան ուղղակի անվախ է:
Մենք միշտ մտածել ենք, որ սա հնարավոր է: Ակումբն է այդպիսին… սա «Մանչեսթեր Յունայթեդն է»»,- մանսագետի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: