Շեֆիլդի պաշտպանի սարսափելի խախտումն ու հեռացումը Բրայթոնի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում առաջնության հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Բրայթոնից»։
Հանդիպման 13-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. կենտրոնական պաշտպան Մեյսոն Հոլգեյթը սարսափելի խախտում թույլ տվեց «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմայի նկատմամբ` հեռացվելով դաշտից։
Բարեբախտաբար, ճապոնացի ֆուտբոլիստը Հոլգեյթի հարվածից որևէ վնասվածք չստացավ և շարունակեց հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Կաորու Միտոմա, Մեյսոն Հոլգեյթ, Շեֆիլդ Յունայթեդ