Ճապոնիան Սաուդյան Արաբիային նույնպես պարգևեց ԱԱ խմբային փուլի ուղեգիր

Ճապոնիան Սաուդյան Արաբիային նույնպես պարգևեց ԱԱ խմբային փուլի ուղեգիր

24/03/2022 - 16:46

Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրում Ճապոնիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «սամուրայները» այս հաղթանակի շնորհիվ վաստակեցին 21 միավոր և որակավորման փուլի ավարտից մեկ տուր առաջ նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր։

Այդ հանդիպման արդյունքի շնորհիվ Սաուդյան Արաբիայի հավաքականը, որը դեռևս չի անցկացրել 9-րդ տուրի իր հանդիպումը, նույնպես նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Էրվե Ռենարի գլխավորած թիմը պատմության մեջ 6-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան դարձավ արդեն 17-րդ հավաքականը, որը նվաճել է աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր` միանալով Քաթարին, Ճապոնիային, Իրանին, Հարավային Կորեային, Բրազիլիային, Արգենտինային, Գերմանիային, Դանիային, Շվեյցարիային, Ֆրանսիային, Բելգիային, Խորվաթիային, Իսպանիային, Սերբային, Անգլիային և Հոլանդիային։

Ասիայի գոտու որակավորման փուլի B խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Ճապոնիա (անցկացրած 9 հանդիպում) – 21 միավոր
  2. Սաուդյան Արաբիա19 միավոր
  3. Ավստրալիա (անցկացրած 9 հանդիպում) – 15 միավոր
  4. Օման – 8 միավոր
  5. Չինաստան – 4 միավոր
  6. Վիետնամ – 3 միավոր

Ավստրալիայի հավաքանն էլ միանշանակ զբաղեցնելու է 3-րդ հորիզոնականը և անցումային հանդիպում կանցկացնի Ասիայի գոտու որակավորման փուլի A խմբում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականի դեմ։

Ավստրալիայի հավաքականի մրցակիցն այդ անցումային խաղում, ամենայն հավանականությամբ, կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանին։

Այդ դիմակայությունում հաջողության հասնելու դեպքում կողմերից մեկը 2022 թ. հունիսին միջամայրցամաքային անցումային հանդիպում կանցկացնի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականի դեմ, ինչի միջոցով էլ կխաղարվի ԱԱ խմբային փուլի ևս մեկ ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023