? Սարիի և Արիսաբալագայի միջադեպը
Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության եզրափակիչ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» (0:0, 3:4) հանդիպման լրացուցիչ ժամանակի ավարտին զավեշտալի դեպք է պատահել:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին թեթև վնասվածք ստացած Կեպա Արիսաբալագային փոխարինելու որոշում էր կայացրել: Կաբալերոն արդեն պատրաստ էր խաղադաշտ մտնել, բայց հիմնական դարպասապահը հրաժարվեց, ինչը նյարդայնացրեց Սարիին: Կաբալերոն լքեց պահեստայինների նստարանը՝ հեռանալով հանդերձարան, սակայն րոպեներ անց վերադարձավ:
Կատարվածը ողողել է բրիտանական մարզական մամուլը: Տեսանյութը՝ ստորև.