Սալայի մահը պաշտոնապես հաստատվել է
Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը պաշտոնապես հաստավել է:
Այսօր՝ փետրվարի 8-ին պարզ է դարձել, որ վթարված ինքնաթիռի մասերի մոտ հայտնաբերված մարմինը Սալայինն է,- տեղեկացնում է Դորսեթի ոստիկանությունը:
Ֆուտբոլային ամբողջ աշխարհը սքում է 28-ամյա ֆուտբոլիստի մահը: Գրառումներ են կատարել մեծ թվով ֆուտբոլիստներ, ակումբներ:
Հիշեցնենք, որ Քարդիֆ ուղևորվող ինքնաթիռը, որում Սալան էր, ռադարներից կորել էր հունվարի 21-ին:
Նշվում է, որ օդաչուի մարմնի որոնաղական աշխատանքները շարունակվելու են: