Ռոյս. Հոլանդիայի նկատմամբ հաղթանակը խոսում է Գերմանիայի բնավորության մասին
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է Հոլանդիայի ընտրանու հետ խաղում հաղթանակը:
Հանդիպման 90-րդ րոպեին Ռոյսը կատարել էր փոխանցում Նիկո Շուլցին, որից պաշտպանը խփել էր հաղթական գնդակը:
«Ես չեմ որոշել, այլ օգնել եմ որոշել խաղի ելքը: 2-րդ խաղակեսում մենք շատ խորն էինք գործում պաշտպանությունում, բայց արդյունքում կարողացանք հասցնել նոկաուտի ենթարկող հարվածը:
Մենք ունենք ընտիր երտասարդ խաղացողներ՝ բարձր արագություններով և կամային հատկանիշներով: Այս հաղթանակը խոսում է թիմի բնավորության մասին և հետագայում շատ կօգնի մեզ»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
# ԵՎՐՈ-2020, Մարկո-Ռոյս