Ռանգնիկ. «Ատլետիկոյի գոլից առաջ Էլանգայի նկատմամբ կանոնների խախտում կար»🎥

Ռանգնիկ. «Ատլետիկոյի գոլից առաջ Էլանգայի նկատմամբ կանոնների խախտում կար»🎥

16/03/2022 - 14:54

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:1 հաշվով պարտվեց «Ատլետիկո Մադրիդին»` լքելով պայքարը։

Հանդիպումից հետո մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը դժգոհել է մրցավարություն` նշելով, որ «Ատլետիկոյի» գոլային դրվագի ժամանակ Ռեյնալդու Մանդավան կանոնների խախտում է թույլ տվել «Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Էլանգայի նկատմամբ.

«Ըս իս` «Ատլետիկոյի» գոլային դրվագում մրցակիցը կանոնների խախտում թույլ տվեց Էլանգայի նկատմամբ, սակայն գլխավոր ու եզրային մրցավարները չարձանագրեցին դա։

Եթե հաշվի չառնենք այդ դրվագը, ապա, ընդհանուր առմամբ, մենք լավ էինք պաշտպանվում։

«Յունայթեդի» ֆուտբոլիստները պահպանում էին համաչափությունը, իսկ գնդակով ավելի լավ էին տեղաշարժվում, քան մրցակիցը։

Հատկապես առաջին խաղակեսում ես որևէ մեկին մեղադրելու տեղ չունեմ»,- 63-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է The Athletic-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023