Ա սերիայում հանդես եկած հարձակվողը կարիերան կշարունակի Փյունիկում
Vnews.am-ը, հղում կատարելով լրագրող Սուրեն Մելիքսեթյանին, հայտնում է, որ իտալացի հարձակվող Մանուել Պուչարելին կարիերան կշարունակի «Փյունիկի» կազմում։
Պուչարելին բավական փորձառու ֆուտբոլիստ է, ով հանդես է եկել նույնիսկ իտալական Ա սերիայում` պաշտպանելով «Էմպոլիի» ու «Կիևոյի» գույները։
31-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի շրջանակում անցկացրած 136 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Պուչարելիի վերջին ակումբը եղել է ավստրալական «Մելբուռն Սիթին», որի կազմում հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում։
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքն իտալացի հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատում է 500 հազար եվրո, իսկ առավելագույնը եղել է 4 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էմպոլի, Կիևո, տրանսֆերներ, Փյունիկ