Playboy-ի նախկին մոդելը ձեռք է բերել ռումինական ակումբներից մեկը
Ամերիկյան ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդանը գումար է ներդրել ռումինական «Հերմանշտադտ» ակումբում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և խաղացողներին ու աշխատակիցներին պարտք է ավելի քան 700 հազար եվրո։ Պրոդանը ներդրում է կատարել այդ ակումբում՝ փրկելով սնանկ ճանաչվելուց։
Նշվում է, որ Անամարիա Պրոդանն ամուսնացած է ռումինացի ֆուտբոլային մարզիչ Լորենտիու Ռեգեկամֆի հետ և ակումբի ղեկավարմամբ զբաղվելու է նրանց ողջ ընտանիքը։
«Ակումբի ֆինանսիսական բաժնի աշխատակիցները համաձայնության են հասել Ռեգեկամֆների ընտանիքի հետ, որը ակումբի կյանքում լուրջ նշանակություն պետք է ունենա ինչպես ֆինանսական, այնպես էլ սպորտային տեսանկյունից։ Մենք ողջունում ենք Անամարիա Պրոդան-Ռեգեկամֆին՝ որպես մեր ֆուտոլային ակումբի ներդրող»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ինչպես տեղեկացնում է ռումինացի լրագրող Էմանուել Ռոսուն, ակումբի սեփականատեր կդառնա Անամարիա Պրոդանի 21-ամյա դուստրը՝ Ռեբեկա Պրոդանը։
Նշենք, որ ներկայումս Անամարիա Պրոդանը ՖԻՖԱ-ի գործակալ է։
# Անամարիա Պրոդան, Հերմանշտադտ