PES-ը բացահայտել է Վիլիանի նոր ակումբը📷
Ինչպես գիտեք, «Չելսիի» վինգեր Վիլիանը չի կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության հասնել հասնել լոնդոնյան ակումբի հետ։ Բրազիլացի ֆոտւոբլիստը ցանկանում է կնքել 3 տարվա պայմանագիր, իսկ ակումբը ցանկանում է երկարաձգել միայն երկու տարով, ինչն էլ առաջացրել 31-ամյա ֆուտբոլիստի դժգոհությունը։
Խաղացողի պայմաանգիրը լրանում է սույն թվականի օգոստոսի 31-ին և կարծես թե նա հեռանալու է որպես ազատ գործակալ։ Հայտնի է նաև, որ խաղացողի գործակալ Կիա Ջուրաբչիանը բանակցություններ է վարում լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալի» հետ, իսկ կողմերը մոտ են հաջողության հասնելուն։
Հանրահայտ PES վիդեոխաղը, որը համակգործակցում է հենց «զինագործների» հետ, ակնարկել է, որ խաղացողի հետ «Արսենալն» արդեն պայմանագիր է ստորագրել։ Վիդեոխաղի 2021 թվականի տարբերակի էջում լուսանկար է հրապարակվել, որի մեկնաբանություններում գրված է եղել հետևյալը․
«Բարի գալուստ, «Էմիրեյթս»։
Լուսանկարն էլ հրապարակել է The Sun Football-ը, քանի որ PES-ի էջից այն արագ հեռացվել էր, քանի որ տեղափոխության մասին դեռևս պաշտոնական նորություն չկա։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Վիլիանն արդեն հրաժեշտ է տվել «Չելսիի» իր խաղընկերներին։
# PES, Արսենալ, Կիա Ջուրաբչիան, Չելսի, Վիլիան, տրանսֆերներ