Opta. «Արսենալը» «Ռեալին» հաղթելուց հետո ՉԼ-ի գլխավոր ֆավորիտն է

Opta. «Արսենալը» «Ռեալին» հաղթելուց հետո ՉԼ-ի գլխավոր ֆավորիտն է

09/04/2025 - 15:19

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» 3:0 հաշվով հաղթելուց հետո «Արսենալը» դարձել է մրցաշարի տիտղոսը նվաճելու գլխավոր ֆավորիտը, հայտնում է Opta վիճակագարական ընկերությունը։

Այժմ «զինագործների»` մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվում է 28,4 տոկոս։ Երկրորդը «Բարսելոնան» (22,4) է, երրորդը` «Ինտերը» (21,1)։

«Ռեալի»` տիտղոսը նվաճելու շանսերը վիճակագրական ռեսուրսն ամենացածրն է գնահատել` 1,1 տոկոս։

Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն` ըստ Opta-ի

  1. «Արսենալ» – 28,4 տոկոս
  2. «Բարսելոնա» – 22,4
  3. «Ինտեր» – 21,1
  4. ՊՍԺ – 18,8
  5. «Բավարիա» – 3,7
  6. «Ասթոն Վիլա» – 3,2
  7. «Բորուսիա Դորտմունդ» – 1,3
  8. «Ռեալ Մադրիդ» – 1,1

Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Բորուսիա Դորտմունդ» և ՊՍԺ – «Ասթոն Վիլա» դիմակայությունների առաջին հանդիպումները դեռ չեն կայացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023