«Ok bye». Սթերլինգի յուրահատուկ արձագանքը Սիթիի՝ Սուպերլիգայից դուրս գալու մասին լուրին
Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի իրագործման գաղաարը մոտ է տապալման։ 12 հիմնադիր-ակումբների ներկայուցիչները շուտով հանդիպելու են՝ քննարկելու մրցաշարի լուծարման հարցը։
Արդեն պաշտոնապես հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» ընթացակարգեր է մշակել, որպեսզի ակումբը դուրս գա Սուպերլիգայից։
Այդ լուրի տարածմանը «քաղաքաբնակերի» վինգեր Ռահիմ Սթերլինգը յուրահատուկ կերպով է արձագանքել՝ Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում գրելով պարզապես «Ok bye»:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ, Սուպերլիգա