Աղբյուր․ «Սուպերլիգայի բոլոր  ակումբներն աշխատում են  մրցաշարից դուրս գալու ուղղությամբ»

Աղբյուր․ «Սուպերլիգայի բոլոր ակումբներն աշխատում են մրցաշարից դուրս գալու ուղղությամբ»

20/04/2021 - 23:39

Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, սակայն դրա իրագործումը մոտ է տապալման։

Ինչպես գրում է The Telegraph-ի լրագրող Սեմ Ուոլեսը, Սուպերլիգայի բոլոր 12 հիմնադիր-ակումբները քննարկում են տարբերակներ մրցաշարից դուրս գալու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների ղեկավարները նման որոշում են կայացրել ֆուտբոլային հանրության բուռն արձագանքի և երկրպագուների բողոքի ցույցերի պատճառով։

TalkSPORT-ն էլ հայտնում է, որ բոլոր ակումբների ներկայացուցիչները շուտով արտահերթ հանդիպում կունենան և կցրեն մրցաշարը։

Հիշեցնենք, որ արդեն կա տեղեկատվություն այն մասին, որ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Ատլետիկո Մադրիդը» փաստաթղթեր են հավաքում Սուպերլիգայից դուրս գալու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023