Պաշտոնական․ Բարսելոնայի նախագահական ընտրություններին 3 թեկնածու է մասնակցելու
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, հունվարի 24-ին կայանալիք ակումբի նախագահական ընտրություններին մասնակցելու է 3 թեկնածու։
Ակումբն ավարտին է հասցրել թեկնածուների հավաքած ստագրությունների քննությունը և հաշվարկը, ինչի արդյունքում նախագակահան ընտրություններին մասնակցելու են Ժոան Լապորտեն (9625 հաստատված ստորագրություն), Վիկտոր Ֆոնտը (4431 ստորագրություն), ինչպես նաև Տոնի Ֆրեյշան (2634 ստորագրություն)։
Հատկնշական է, որ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, պետք է մասնակցեր նաև Էմիլի Ռուսոն, սակայն, նա վերջին պահին հանել է թեկնածությունը։
Հունվարի 15-ից սկսած՝ բոլոր հաստատված թեկնածուները պետք է ձևավորեն ընտրական կամպանիաներ՝ պատրաստվելով ամսի 24-ին նախատեսված ընտրություններին։
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա