Կարեն Նալբանդյանը նշանակվել է Զենիթ-Վիլյառեալ հանդիպման տեսուչ
05/03/2019 - 16:59
Մարտի 7-ին Սանկտ-Պետերբուրգում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ «Զենիթ» (Ռուսաստան)-«Վիլյառեալ» (Իսպանիա) հանդիպումը:
Հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: