Ալեգրին հաստատել է, որ Մորատան մնում է Յուվենտուսում
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ ակումբի հարձակվող Ալվարո Մորատան ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքի «բյանկոներիների» շարքերը.
«Մենք շփվել ենք Մորատայի հետ, և ես նրան հայտնել եմ, որ նա չի հեռանալու, քանի որ նրա պես հարձակվողին փոխարինելու համար պետք է ընտրություն կատարեի աշխարհի լավագույն 4-5 հարձակվողներից մեկի միջև։
Այս հարցը փակված է. Ալվարոն մնում է»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով Sky Sports Italia-ին։
Հիշեցնենք, որ Ալվարո Մորատայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Բարսելոնան», որն անում էր ամեն ինչ, որպեսզի ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերի իսպանացի հարձակվողին։
Նույնիակ կային խոսակցություններ, որ կատալոնական ակումբն ավարտին է հասցրել Մորատայի տրանսֆերը` համաձայնեցնելով նաև պայմանագիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Բարսելոնա, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո