Միկել Արտետան երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի մասնագետը պահպանում է բոլոր հակահամաճարակային կանոնները և ինքնամեկուսացել է։
Այպիսով, Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում հունվարի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային հանդիպման ժամանակ Արտետան չի կարող պահեստայինների նստարանից կառավարել լոնդոնյան ակումբի խաղը։
Հավելենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ Միկել Արտետան վարակվում է կորոնավիրուսով։ Առաջին դեպքը գրանցվել է 2020 թ. մարտին, երբ ամբողջ աշխարհում նոր-նոր էր մոլեգնում ու տարածվում չարաբաստիկ հիվանդությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, կորոնավիրուս, Միկել Արտետա