ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր. «Ամեն ինչ կարգին է. նա Փարիզ կմեկնի 72 ժամվա ընթացքում»
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եղբայրը` Խալիֆա բեն Համեդ Ալ Թանին, Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել` կապված «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիի ու փարիզյան ակումբի բանակցությունների հետ։
«Սխալ են այն լուրերը, թե Լեո Մեսսին բանակցություններ է սկսել այլ ակումբների հետ։ ՊՍԺ-ի և Մեսսիի միջև 100%-ով ամեն ինչ կարգին է։
Սպասվում է, որ Մեսսին առաջիկա 72 ժամվա ընթացքում կմեկնի Փարիզ»,- գրել է քաթարցի շեյխը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ալ Թանին գրառում էր կատարել` հաստատելով, որ Մեսսիի ու արգենտինացի հարձակվողի միջև բանակցություններն ավարտվել են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Թամիմ բեն Համադ Ալ Թանի, Լեո Մեսսի, Խալիֆա բեն Համադ Ալ Թանի, ՊՍԺ, տրանսֆերներ