Մարկ Գևորգյանի գոլային փոխանցումը Բենֆիկայի Մ-19 թիմի դեմ խաղում 🎥
Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Զալցբուրգ Մ-19»-ը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» Մ-19 թիմի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Ավստրիական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը, ով 87-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Թիմ Պաումգարտներին։
Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ռեալ Սոսիեդադ Մ-19» 3:3 «Ինտեր Մ-19»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Բենֆիկա Մ-19, Երիտասարդական Չեմպիոնների լիգա, Զալցբուրգ, Զալցբուրգ Մ-19, Մարկ Գևորգյան, Չեմպիոնների-լիգա