Ման. Սիթին ջախջախեց Ֆլումինենսեին` դառնալով աշխարհի ակումբային չեմպիոն
Սաուդյան Արաբիայում ավարտվեց աշխարհի ակումբային առաջնությունը, որի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Ֆլումինենսեն»։
Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակները» ունեին խաղային լուրջ առավելություն` մրակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը, իսկ Նինոն գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Աշխարհի առաջնություն, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն, Ֆլումինենսե