Անգլիական գրանդն առաջարկ է պատրաստում`Ժեզուսին ձեռք բերելու համար
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Էրլինգ Հալանդի և Խուլիան Ալվարեսի տրանսֆերներից հետո մեծ է հավանականությունը, որ բրազիլացի հարձակվողը կկորցնի տեղը «քաղաքաբնակների» մեկնարկային կազմում։
Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Արսենալը», որը լրջորեն հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» Ժեզուսին ձեռք բերելու համար առաջարկ են պատրաստում։
Հայտնի է, որ «Սիթին» բրազիլացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 50-60 մլն եվրո։
Ավելի վաղ Ժեզուսի գործակալ Մարսելո Պետինատին հայտնել է, որ Ժեզուսի տրանսֆերի հարցում արդեն բանակցություններ վարել են «Արդենալի» հետ, քանի որ ֆուտբոլիստին դուր է գալիս լոնդոնյան ակումբի սպորտային նախագիծը։
Հիշեցնենք, որ Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հունվարից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 234 հանդիպում` դառնալով 95 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Մանչեսթեր-Սիթի, Մարսելո Պետինատի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո