Մալդինի. «Անչելոտին վիճակահանությունից հետո զանգեց և ասաց. «Կհանդիպենք եզրափակիչում, չէ՞»
Պաոլո Մալդինին հայտնել է, որ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ակնկալում է տեսնել «Միլան» – «Ռեալ Մադրիդ» դիմակայություն.
«Գիտե՞ք` ինչն է խնդիրը։ Անչելոտին նույնպես չլուծված հարցեր ունի Ստամբուլում (Խմբ.` «Միլանն» Անչելոտիի գլխավորությամբ 2005 թվականին Ստամբուլում կայացած հայտնի եզրափակիչում 11-մետրանոցներով պարտվեց «Լիվերպուլին»)։
Անմիջապես վիճակահանությունից հետո նա ինձ զանգահարեց և ասաց. «Կհանդիպենք եզրափակիչում, չէ՞»։
«Միլանի» համար հեշտ չի լինելու, սակայն, հուսով եմ, որ պատմությունը թույլ կտա մեզ հավատալ հաջողությանը։ Նման դեպք արդեն եղել է։ Մարտ-ապրիլ ամիսներին մենք միշտ հնարավորություն ենք ունենում մրցաշրջանը դարձնել յուրահատուկ։ Ցանկանում ենք օգտվել ընձեռնված հնարավորությունից։
Մենք սիրուն ենք երազել։ Առանց երազելու ակումբը 7 անգամ չէր հաղթի Չեմպիոնների լիգան։ Ես նույնպես տարբեր բաների մասին էի երազում, երբ ֆուտբոլիստ էի»,- Մալդինիի խոսքերը մեջբերում է MilanNews.it-ը։
Հավելենք, որ «Միլանը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում մրցելու է «Նապոլիի», իսկ «Ռեալ Մադրիդը»` «Չելսիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Միլան, Չեմպիոնների-լիգա, Պաոլո Մալդինի, Ռեալ Մադրիդ