Լիվերպուլը ճախրում է. Կլոպի թիմը ջախջախեց նաև Արսենալին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։
Յուրգեն Կլոպի թիմը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց` ջախջախելով 4:0 հաշվով։
Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիեգու Ժոտան, Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահն ու Տակումի Մինամինոն։
Նշենք, որ այս խաղում «Լիվերպուլի» կամզից երկու գոլային փոխանցում կատարեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով ԱՊԼ-ի ընթացիկ շրցաշրջանում իր անվան դիմաց գրանցել է արդեն 6 ասիստ ու այդ ցուցանիշով զիջում է միայն Մոհամեդ Սալահին. եգիպտոսցին կատարել է 7 գոլային փոխանցում։
Հատկանշական է, որ Սալահը խփած 11 գոլով գլխավորում է նաև Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 25 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Արսենալը» մնաց 20 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Սադիո-Մանե, Տակումի Մինամինո, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ