Գոլառատ ֆուտբոլ Լիսաբոնում. Արսենալն ու Սպորտինգը չպարզեցին հաղթողին🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լիսաբոնի «ժոզե Ալվալադե» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սպորտինգի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական հետաքրքիր և դինամիկ ֆուտբոլի ականատես եղանք, որն ավարտվեց 2:2 հաշվով։
«Զինագործների» կազմից մեկ անգամ աչքի ընկավ Վիլիամ Սալիբան, իսկ տանտերերի կիսապաշտպան Հիդեմասա Մորիտան գրավեց սեփական դարպասը։
Ռուբեն Ամորիմի թիմի գոլերն էլ խփեցին Գոնսալոը Ինասիուն և Պաուլինիուն։
Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Եվրոպա-լիգա, Միկել Արտետա, Ռուբեն Ամորիմ, Սպորտինգ, Վիլիամ Սալիբա