Լեո Մեսսին 7-րդ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
Այսպիսով, քվեարկության արդյունքում անհատական ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր դարձավ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին։
Հավելենք, որ 34-ամյա հարձակվողն այս մրցանակին արժանանում է արդեն 7-րդ անգամ։
Նախկինում Մեսսին «Ոսկե գնդակը» հաղթել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Ոսկե-գնդակ, ՊՍԺ