Leeds is on fire🔥!!! Բիելսայի սաները ջախջախում են Վեսթ Բրոմվիչին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վեսթ Բրոմվիչի» դեմ։
«Լիդսը», որ ԱՊԼ-ի շրջանակում ամենահարձակվողական ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն է, պարզապես, քարը քարի վրա չթողեց մրցակցին՝ ջախջախելով 0։5 հաշվով։
Մարսելո Բիելսայի սաների կազմից գոլերը խփեցին Էգզիյան Ալիոսկին, Ջեք Հարիսոնը, Ռոդրիգո Մորնոն, Ռաֆինյան, իսկ Ռոմեն Սոյերսը գրավեց սեփական դարպասը։
«Լիդսը» կայացած 17 խաղերից հետո խփել է 30 գնդակ, ինչը բոլոր թիմերի շրջանակում երրորդ լավագույն արդյունքն է։ Այդ ցուցանիշով լավագույնը «Լիվերպուլն» է (37) գոլ, իսկ «Չելսին» խփել է 31 գնդակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» ակտիվում նույնպես կա 30 գոլ։
Այս հաղթանակից հետո «Լիդսը» վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Բրոմը»՝ նախավերջին՝ 19-րդ։
# ԱՊԼ, Էգզիյան Ալիոսկի, Լիդս, Մարսելո Բիելսա, Ջեք Հարիսոն, Ռաֆինյա-Լիդս, Ռոդրիգո Մորենո, Վեսթ Բրոմվիչ