Ձանետին չի կարծում, որ Մեսսին գերազանցել է Մարադոնային
«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Խավիեր Ձանետին չի կարծում, որ Լեո Մեսսին չի գերազանցել Դիեգո Արմանդո Մարադոնային.
«Ըստ իս` ոչ, նա չի գերազանցել Մարադոնային։ Ինձ դուր չի գալիս այդ համեմատությունը։ Մենք պետք է երախտապարտ լինենք, որ ֆուտբոլի պատմության երկու հանճարեղներն արգենտինացիներ են։ Ես չեմ կարծում, որ Մեսսին փոխվել է։
Կարծում եմ` նա այժմ ավելի հասուն է, և իր առաջնորդությունը կարողացավ փոխանցել նաև թիմակիցներին։
Տղաները մեզ անմոռանալի էմոցիաներ պարգևեցին, քանի որ մենք սրան անչափ երկար էինք սպասել։ Կարծում եմ` նրանք իրականացրին ողջ աշխարհում բնակվող միլիոնավոր արգենտինացիների երազանքը»,- նշել է Ձանետին, ում խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ ավարտված ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։
Հավելենք, որ Դիեգո Արմանդո Մարադոնան էլ «ալբիսելեստեի» կազմում էլ աշխարհի չեմպիոն էր դարձել 1986 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Դիեգո Արմանդո Մարադոնա, Լեո Մեսսի, Խավիեր Ձանետի, Մունդիալ-2022, Քաթար-2022