Interfootball -ը պաշտոնական համագործակցություն է սկսում Լա լիգայի հետ
Interfootball -ը պաշտոնական մեդիահամագործակցություն է սկսում իսպանական Լա լիգայի հետ։
Interfootball -ը կմասնակցի Լա լիգայի կողմից կազմակերպված PR-արշավներին, օնլայն մամուլի ասուլիսներին և այլ մեդիա նախաձեռնություններին։ Ողջ տեղեկատվությունը մեր լսարանի համար մենք կլուսաբանենք թե՛ հայերենով և թե՛ անգլերենով։
Նախատեսվում են նաև տարբեր մրցույթներ, որոնց հաղթողները կստանան Լա լիգայի ակումբների պաշտոնական մարզաշապիկներ։
Այսպիսով, Լա լիգայի սիրահարներ, սա մեծ նվեր է ձեզ համար, որպեսզի ձեր սիրելի լիգային հետևեք նաև հայերենով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
