Բոատենգը բանակցություններ է վարում Լա լիգայի առաջատար ակումբներից մեկի հետ

Բոատենգը բանակցություններ է վարում Լա լիգայի առաջատար ակումբներից մեկի հետ

27/07/2021 - 15:10

«Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը , ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, կարիերայի հետագա զարգացման տարբերակներ է դիտարկում։

Ինչպես տեղեկացնում է Sport1.de պարբերականը, գերմանացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Սևիլիայի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է որքան հնարավոր է շուտ նոր ակումբ գտնի։

Հատկանշալան է, որ Բոատենգն անպայման ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բոատենգի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը մտադիր էր պայմանագիր առաջարկել վերջինիս, եթե ձախողեր Ռաֆայել Վարանի տեղափոխությունը, սակայն հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ «կարմիր սատանաները» ֆրանսիացի պաշտպանի տեղափոխության հարցում արդեն համաձայնության են հասել «Ռեալ Մադրիդի» հետ և նրա դիմաց կվճարեն 50 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Ժերոմ Բոատենգը «Բավարիայի» կազմում հանդես է եկել 2011-2021 թթ. և մյունխենյան ամումբի մարզաշապիկով անցկացրել է 363 հանդիպում` դառնալով 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023