Interfootball-ի հետևորդների մեծ մասը Դանիային համարում էին Եվրո-2020-ի թաքնված ֆավորիտ

Interfootball-ի հետևորդների մեծ մասը Դանիային համարում էին Եվրո-2020-ի թաքնված ֆավորիտ

08/07/2021 - 15:35

Եվրո-2020-ի շրջանակում իր մրցելույթներն էլ ավարտեց նաև Դանիայի հավաքականը` մրցաշարի կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվելով Անգլիայի ընտրանուն։

Դեռ մրցաշարի մեկնարկից առաջ` հունիսի 11-ին, Interfootball-ի Telegram -ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք, թե, ըստ մեր հետևորդների, որ հավաքականն է Եվրո-2020-ի թաքնված ֆավորիտը` «темная лошадка»-ն։

Ըստ Interfootball-ի հետևորդների մեծ մասի` մրցաշարի թաքնված ֆավորիտը Դանիայի հավաքականն էր և այդպես էլ եղավ։ Սկանդինավները քվերակության արդյունքում հավաքել էին ձայների 22%-ը։

Նույնքան ձայն էր ստացել նաև Խորվաթիայի հավաքականը, որը, սակայն պայքարը լքեց 1/8-եզրափակչից` լրացուցիչ ժամանակում 3:5 հաշվով պարտվելով Իսպանիայի ընտրանուն։

Հավելենք, որ առաջարկված մյուս հավաքականները բաշխվել էին հետևյալ հաջորդականությամբ.

3. Ուկրաինա – 14%

4. Շվեդիա – 10%

5. Լեհաստան – 9%

6. Թուրքիա – 8%

7-8. Ռուսաստան – 5%

7-8. Շվեյցարիա – 5%

9. Ուելս – 3%

10. Ավստրիա – 2%

Հ․Գ․ Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023