Interfootball-ի հարցմանը մասնակցածների 63%-ը չի հավատում, որ Հայաստանի հավաքականը կպահպանի տեղն Ազգերի լիգայի B դիվիզիոնում

Interfootball-ի հարցմանը մասնակցածների 63%-ը չի հավատում, որ Հայաստանի հավաքականը կպահպանի տեղն Ազգերի լիգայի B դիվիզիոնում

27/09/2022 - 16:53

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Իռլանդիայի նկատմամբ։

Այդ հանդիպման արդյունքի շնորհիվ Հայաստանի հավաքականը հնարավորություն ստացավ պահպանել տեղը B դիվիզիոնում։

Մեր ընտրանուն անհրաժեշտ է մրցաշարի վերջին` 6-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթել Իռլանդիային` B դիվիզիոնում մնալու համար։

Շոտլանդիա – Իռլանդիա (2:1) հանդիպումից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց հետևյալ ձևակերպմամբ.

«Կհաջողվի՞ Հայաստանի հավաքականին հաղթել Իռլանդիային և պահպանել տեղն Ազգերի լիգայի B դիվիզիոնում»։

Այդուհանդերձ, հարցմանը մասնակցածների միայն 37%-ն է հավատում, որ Հայաստանի հավաքականը կպահպանի տեղն Ազգերի լիգայում։

Հիշեցնենք, որ Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին` Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:45-ին։

Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023