Հնարավոր է՝ Իկարդին վիրահատվի
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հնարավոր է ծնկի վիրահատության ենթարկվի,- հայտնում է Corriere dello Sport-ը։
25-ամյա ֆուտբոլիստը վիրահատության դեպքում կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։
Ծնկի վնասվածքը Իկարդիին անհանգստացնում է վաղուց, նա մինչ այս կարողացել է խաղալ միայն ցավազրկող ներարկումների օգնությամբ։
Ըստ աղբյուրի՝ավագի թևկապից զրկվելուց հետո արգենտինացին վերջնականապես որոշել է բուժել վնասվածքը, որպեսզի ազատվի տանջող ցավերից։
Մինչև մարտի 7-ն արգենտինացին կփորձի վերականգնվել վնասվածքից բուժման այլ մեթոդներով, դրանից հետո կգնահատվի ֆուտբոլիստի առողջական վիճակն ու եթե վնասվածքը կրկին անհանգստացնի, ապա Իկարդիի ծունկը հնարավոր է վիրահատվի։